Լիբանանի պառլամենտի պատգամավոր. Իսրայելի հանցագործությունները կասեցնելու միջազգային կամք գոյություն չունի
Լիբանանի խորհրդարանի ազգային և ներքին անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ Իսրայելի հանցագործությունները կասեցնելու միջազգային կամք գոյություն չունի, հյավելելով, որ Լիբանանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել Սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիայից:
Լիբանանի խորհրդարանի Ազգային և ներքին անվտանգության հանձնաժողովի անդամ Այուբ Համիդը հինգշաբթի օրը Sputnik գործակալությանը ասել է, 1948 թ.-ին Սիոնիստական ռեժիմի ձևավորումից ի վեր, այս ռեժիմը չի դադարեցրել իր հարձակումները Լիբանանի վրա, ինչի հիմնական պատճառը այս հարձակումներին դիմակայելու համարմիջազգային կամքի բացակայությունն է:
Նրա խոսքերով, այն գոյություն չունի ոչ Լիբանանի, և ոչ էլ Իսրայելի հարձակմանը ենթարկվող որևէ այլ երկրի պարագայում:
Այուբ Համիդը հավելել է, որ չնայած Լիբանանը ռազմական գործողություններ չի ձեռնարկում Իսրայելի դեմ, սակայն եթէ ռեժիմը ցանկանա որևէ ագրեսիա իրականացնել Լիբանանի դեմ, այդ երկրի բանակը, դիմադրության ուժերը և ժողովուրդը պատրաստ են դիմակայել թշնամուն: