Ադրբեջանցի զինվորականները թուրքական ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագիր են ստանալու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i132722-Ադրբեջանցի_զինվորականները_թուրքական_ԱԹՍ_ների_ղեկավարման_հավաստագիր_են_ստանալու
Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարն այսօր իրենց ԱԹՍ-ների ուսումնական կենտրոնում պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ մի խումբ անձնակազմին հանձնել ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 12:16 Asia/Tehran
  • Ադրբեջանցի զինվորականները թուրքական ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագիր են ստանալու

Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարն այսօր իրենց ԱԹՍ-ների ուսումնական կենտրոնում պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ մի խումբ անձնակազմին հանձնել ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագրեր:

Այս մասին Բայրաքթարը տեսանյութի միջոցով հայտնել է իր սոցիալական կայքերում` նշելով, որ այդ պահին գնում է հավաստագրերը հանձնելու:

Այն, որ ադրբեջանցի զինվորականները նոր են ստանում իրենց հավաստագրերը, կարող է վկայել, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված պատերազմում ադրբեջանական կողմից ներգրավված «Բայրաքթար» ԱԹՍ-ները ղեկավարվում էին թուրք մասնագետների կողմից, ինչպես և ենթադրել էինք այն ժամանակ:

orakarg.com