Լիբանանի խորհրդարանի նախագահն ընդգծել է կառավարությունը շտապ ձևավորելու անհրաժեշտությունը
Լիբանանի խորհրդարանի խոսնակը շեշտեց երկրում հնարավորինս շուտ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը:
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին շաբաթ օրը ասել է, որ իրավիճակը Լիբանանում կբարդանա, եթե քայլեր չձեռնարկվեն նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
Բարիին հավելել է, որ Լիբանանի նոր կաբինետը պետք է ձևավորվի նախագահ Միշել Աունի և վարչապետ Սաադ ալ-Հարիրիի միջև խորհրդակցությունների արդյունքում:
Օգոստոսի 4-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հրաժարականից հետո, Մուստաֆա Ադիբին հրահանգվեց ձևավորել նոր կառավարություն, սակայն նա սեպտեմբերին հայտարարեց, որ առկա խոչընդոտների պատճառով չի կարողանա ձևավորել կառավարությունը:
Ադիբի հրաժարականից հետո, հոկտեմբերին Սաադ ալ-Հարիրին նշանակվեց կառավարություն ձևավորելու նպատակով, սակայն նա նույնպես դեռևս չի կարողացել կազմել Լիբանանի կառավարության նոր կաբինետը:
Աունի ու Հարիրիի միջեւ պառակտումը սրվել է դեկտեմբերից՝ կառավարության կազմի ձևավորման շուրջ տարաձայնությունների պատճառով: