Թուրքիայի բանակը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացրել
Սիրիայի հյուսիսում շարունակվում են Թուրքիայի բանակի ռազմական գործողությունները՝ քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարի պատրվակով, :
Թուրքական TRT գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի բանակը հայտարարել է, որ «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» YPG խմբավորման դեմ Թուրքիայի բանակայինների վերջին գործողության ընթացքում սպանել են այդ խմբի երեք անդամներ:
Չորս ամիս առաջ, քուրդ աշխարհազորայիններին հետ մղելու պատրվակով, Թուրքիայի բանակն առանց Սիրիայի կառավարության թույլտվության, Սիրիայի հյուսիսային շրջաններում սկսեց «Խաղաղության աղբյուր» գործողությունը:
Անկարան YPG-ն համարում է ՔԲԿ-ի թևը և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիայի ժողովրդավարական ուժերին իր դեմ ուղղված սպառնալիք է համարում:
Քրդական խմբավորումների հալածելու պատրվակով, Իրաքի և Սիրիայի տարածքներում Թուրքիայի հարձակումների դեմ բողոքում է Դամասկոսը, Բաղդադն ու միջազգային հանրությունը: