ԱՄՆ-ն Սիրիայի ամենախոշոր նավթահանքերից մեկի տարածքում օդակայարան է կառուցում
Փետրվար 13, 2021 07:02 Asia/Tehran
Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ը Դեյր-էլ Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի տարածքում օդանավակայան է կառուցում:
ԶԼՄ-ները, հղում անելով Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի հետ կապված ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հեջին ռազմական խորհրդին, հաղորդել են, որ ԱՄՆ-ը սկսել է օդանավակայանի նախնական շինարարությունը:
Ալ-Օմար նավթիահանքը Սիրիայի ամենախոշոր նավթահանքերից է:
Երկու շաբաթ առաջ, սիրիական աղբյուրները հայտնել էին, որ երկրի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքայի մատույցներում ստեղծվել է ամերիկյան ռազմաբազա:
ԱՄՆ-ի բանակը և Սիրիայի ժողովրդավարական ուժերը գրավել են Սիրիայի Ալ-Հասաքա և Դեյր-էլ Զոր նահանգների Ալ- Ջազիրա շրջանի նավթահանքերի մեծ մասը և թալանում են երկրի հարստությունը:
Պիտակ