ԱՄՆ-ն Սիրիայի ամենախոշոր նավթահանքերից մեկի տարածքում օդակայարան է կառուցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133336-ԱՄՆ_ն_Սիրիայի_ամենախոշոր_նավթահանքերից_մեկի_տարածքում_օդակայարան_է_կառուցում
Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ը Դեյր-էլ Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի տարածքում օդանավակայան է կառուցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2021 07:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Սիրիայի ամենախոշոր նավթահանքերից մեկի  տարածքում օդակայարան է կառուցում

Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ը Դեյր-էլ Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի տարածքում օդանավակայան է կառուցում:

ԶԼՄ-ները, հղում անելով Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի հետ կապված ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հեջին ռազմական խորհրդին, հաղորդել են, որ ԱՄՆ-ը սկսել է օդանավակայանի նախնական շինարարությունը:

Ալ-Օմար նավթիահանքը Սիրիայի ամենախոշոր նավթահանքերից է:

Երկու շաբաթ առաջ, սիրիական աղբյուրները  հայտնել էին, որ երկրի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքայի մատույցներում ստեղծվել է ամերիկյան ռազմաբազա:

ԱՄՆ-ի բանակը և Սիրիայի ժողովրդավարական ուժերը գրավել են Սիրիայի Ալ-Հասաքա և Դեյր-էլ Զոր նահանգների Ալ- Ջազիրա շրջանի նավթահանքերի մեծ մասը և թալանում են երկրի հարստությունը: