Իրաքի Հյուսիսում ավարտվել են Թուրքիայի ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133514-Իրաքի_Հյուսիսում_ավարտվել_են_Թուրքիայի_ռազմական_գործողությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում «Արծվի ճանկ 2» ռազմական գործողության ավարտի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2021 09:03 Asia/Tehran
  •  Իրաքի Հյուսիսում ավարտվել են Թուրքիայի ռազմական գործողությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում «Արծվի ճանկ 2» ռազմական գործողության ավարտի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը մի հայտարարության մեջ նշել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Գառա շրջանում Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին վերացնելուն ուղղված «Արծվի ճանկ 2» ռազմական գործողություն ավարտվել է և դրա ընթացքում սպանվել է 48,  ձերբակալվել՝ երկու PKK անդամների:

Գործողությունների արդյունքում զոհվել են երեք թուրք զինվորներ ու ևս երեքը վիրավորվել են:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, կիրակի օրը հայտարարել է, որ PKK-ի անդամները 13 խաղաղ բնակչի առևանգելուց հետո, նրանց սպանել են:

Զինված ուժերի գործողությունը, որը հայտնի է որպես «Արծվի ճանկ 2» և ուղղված է  Իրաքի հյուսիսում գտնվող Գառայի շրջանում գտնվող թիրախների դեմ (PKK), սկսվեց փետրվարի 10-ին: Թուրքիայի ՊՆ պաշտոնյաները այն դեպքում շարունակում ռազմական հարձակումները Իրաքի հյուսիսում, երբ Բաղդադը բազմիցս հայտարարել է, որ թուրքական զինուժի կողմից իրականացվող նման գործողությունները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են և Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio