ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133870-ՌԴ_ՊՆ._Լեռնային_Ղարաբաղում_հրադադարը_պահպանվում_է_շփման_գծի_ողջ_երկայնքով
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 13:20 Asia/Tehran
  • ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմի հետ պարբերաբար իրականացվում են մարտական վարժանքներ և զորավարժություններ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:

Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

aysor.am