Թուրքական կործանիչները շարունակում են գրոհել Իրաքի հյուսիսային տարածքները
Թուրքական կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուք նահանգի տարբեր տարածքներ:
Ալ Ալամիե կայքի հաղորդման համաձայն, Իրաքի Քուրդիստանի հայրենակցական միության անդամ Ալի Ուարհանը ասել է, որ հինգշաբթի օրը թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի և Թուրքիայի սահմանին գտնվող Ղանդիլ լեռան հարակից Բազարի և Բարվարի շրջանները:
Վերհանը հավելել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ալ-Էմադիյա շրջանի Քանի Մասի տարածքում գտնվող մի քանի այլ գյուղեր՝ վիրավորելով մի գյուղացու և հրկիզելով մի քանի գյուղացիական տնտեսություններ:
Իրաքյան Քուրդիստանի հայրենակցական միության անդամը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի շարունակական հարձակումները խուճապ են առաջացրել այս տարածքների բնակիչների շրջանում:
Թուրքական կործանիչները երեքշաբթի օրը ռմբակոծել են նաև Դոհուք նահանգի Կարե լեռան շրջակայքը:
Իրաքի հյուսիսում, Անկարայի կողմից ահաբեկչական խմբավորում հայտարարված ՔԲԿ-ի անդամներին ճնշելու պատրվակով, Թուրքիան թիրախավորում է Իրաքի հյուսիսային տարածքները: