Լիբանանում բողոքում են տնտեսական վատ վիճակի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i135104-Լիբանանում_բողոքում_են_տնտեսական_վատ_վիճակի_դեմ
Լրատվական աղբյուրների հաղորդմամբ, Լիբանանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերի են տեղի ունենում տնտեսական ծանր վիճակի և կենցաղային վատ պայմանների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2021 14:19 Asia/Tehran
  • Լիբանանում բողոքում են տնտեսական վատ վիճակի դեմ

Լրատվական աղբյուրների հաղորդմամբ, Լիբանանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերի են տեղի ունենում տնտեսական ծանր վիճակի և կենցաղային վատ պայմանների դեմ:

Հինգշաբթի օրը, լիբանանցի ցուցարարները անվադողեր այրելով փակել են Բեյրութի  գլխավոր ճանապարհները, և խափանել երթևեկությունը: Ճանապարհները բացվել են անվտանգության ուժերի միջամտությունցի հետո:

Տրիպոլի քաղաքում ցուցարարները փակել են Տրիպոլի-Բեյրութ մայրուղին, ինչպես նաև Լիբանանի արևելյան Բաալբեկ քաղաքի գլխավոր ու կենտրոնական փողոցները:

Վերջին օրերին Լիբանանում արտարժույթի գինն աննախադեպ բարձրացել է, հասնելով 1 դոլարի դիմաց շուրջ 10 հազար  դինարի: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր   բողոքի ցույցեր են տեղի ունենում:

Չորեքշաբթի օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունը պահանջել է հետաքննություն անցկացնել երկրի ազգային արժույթի արժեզրկման պատճառների վերաբերյալ: