Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i135612-Թուրքիան_չի_բացառել_որ_Ռուսաստանից_կարող_է_գնել_նորագույն_կործանիչներ
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 14:50 Asia/Tehran
  • Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ

Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։

Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։

«Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ, որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված դժվարություններ չկան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից: Այս դեպքում մենք չունենք կատեգորիկ դիրքորոշում», – ասել է Վարանքը

Ըստ նրա, այդ խնդիրները հաճախ են բարձրաձայնվում երկու երկրների ղեկավարների հանդիպումներում:

168.am