Սիրիայի Իդլիբում հաստատվել է Թուրքիայի զորայինների նոր խումբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i135778-Սիրիայի_Իդլիբում_հաստատվել_է_Թուրքիայի_զորայինների_նոր_խումբ
Ռազմական տեխնիկա փոխադրող Թուրքիայի բանակի ռազմական շարասյունը ժամանել է Սիրիայի Իդլիբ քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2021 07:40 Asia/Tehran
  • Սիրիայի Իդլիբում հաստատվել է Թուրքիայի զորայինների նոր խումբ

Ռազմական տեխնիկա փոխադրող Թուրքիայի բանակի ռազմական շարասյունը ժամանել է Սիրիայի Իդլիբ քաղաք:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սա թուրքական երրորդ ռազմական շարասյունն է, որ վերջին 10 օրերին Սիրիայի Իդլիբ է ժամանել:

Սիրիայում անպօրինի ներկայությունը շարունակելով, Թուրքիայի բանակը Իդլիբում ստեղծել է 77 պահակակետեր և ռազմաբազաներ:

Ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, Թուրքիայի բանակն ավելի քան երկու տարի առաջ, բռնազավթել է Սիրիայի որոշ տարածքներ, որտեղ շարունակում են մնալ Թուրքիայի բանակայինները:

Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը և միջազգային հանրությունը խիստ դատապարտում են Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումները: