Իրաքի հյուսիսում շարունակվում են Թուրքիայի կործանիչների հարաձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136340-Իրաքի_հյուսիսում_շարունակվում_են_Թուրքիայի_կործանիչների_հարաձակումները
Կիրակի առավոտյան, Թուրքիայի բանակը կրկին գնդակոծել է Իրաքի Քրդստանի որոշ շրջաններ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 21, 2021 11:12 Asia/Tehran
  • Իրաքի հյուսիսում շարունակվում են Թուրքիայի կործանիչների հարաձակումները

Կիրակի առավոտյան, Թուրքիայի բանակը կրկին գնդակոծել է Իրաքի Քրդստանի որոշ շրջաններ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի բանակի հարձակումները տեղի են ունեցել Նոռուզի առաջին գիշերը, Իրաքի Քուրդիստանի Դեհուք նահանգում:

Իրաքի ժողովրդի մեծ մասը, հատկապես Քուրդիստանի շրջանի բնակիչները, նշում են Նոռուզը:

Վերջին երկու տարիների ընթացքում, Իրաքի հյուսիսային շրջաններում կտրուկ աճել են թուրքական ուժերի հարձակումները, ինչը դժգոհություն է առաջացրել Բաղդադում:

Իրաքցի պաշտոնատարները բազմիցս դատապարտել են այդ հարձակումները և Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել միջազգային ատյաններում: Նրանք Թուրքիային զգուշացրել են հարաբերությունների կրճատմամբ: