Սիրիայի բանակը Դեր Զորում մեծ քանակությամբ զենք է առգրավել թաքֆիրական ահաբեկիչներից
Մարտ 24, 2021 08:17 Asia/Tehran
Սիրիական բանակի ուժերը Դեր Զորի արևելյան ծայրամասում իրականացված գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ զենք են առգրավել:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ Սանայի հաղորդման համաձայն, բանակի ուժերը թիրախավորել են Դաքիրի նահանգի արևելյան արվարձանում գտնվող թաքֆիրական ահաբեկիչների դիրքերը:
Գործողության ընթացքում, Սիրիայի բանակին հաջողվել է առգրավել թաքֆիրցի ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք:
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ բանակի գործողությունների ժամանակ կիրառվել են նաև կործանիչներ:
Պիտակ