Ամերիկացի զորայինները գողացել են Սիրիայի ցորենը
Սիրիական աղբյուրները հաղորդել են,որ ամերիկացի զավթիչները շարունակում են գողանալ Սիրիայի ցորենը և այն տեղափոխել Իրաք:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկացի օկուպանտ զորայինները 18 բեռնատարներով սիրիական ցորեն են տեղափոխել Իրաք: Տեղափոխումը տեղի է ունեցել Սիմալկայի անօրինական անցուղիով:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի զորայինները և նրանց հովանավորության տակ գտնվող ահաբեկիչները երկար ժամանակ է,որ անօրինական ներկայություն ունեն Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջաններում և այդ երկրի նավթային ռեսուրսները կողոպտելուց բացի, գործողություններ են իրականացնում այդ շրջանների բնակիչների և սիրիացի զինվորների դեմ:
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է,որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և նրանց կողմից հովանավորվող ահաբեկիչները պետք է հեռանան այդ շրջաններից: