Ամերիկյան հատուկ ջոկատը դեսանտային գործողություն Է իրականացրել Թիքրիթի մերձակայքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1369-Ամերիկյան_հատուկ_ջոկատը_դեսանտային_գործողություն_Է_իրականացրել_Թիքրիթի_մերձակայքում
Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները դեսանտային գործողություն են իրկանացրել Իրաքի Թիքրիթ քաղաքի մերձակա այն գոտում, որը վերահսկում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին, ինչպես տեղեկացնում ԷԱրմենպրեսը, հաղորդել Է «Ա լ Ջազիրա» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 12:48 Asia/Tehran
  • Ամերիկյան հատուկ ջոկատը դեսանտային գործողություն Է իրականացրել Թիքրիթի մերձակայքում

Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները դեսանտային գործողություն են իրկանացրել Իրաքի Թիքրիթ քաղաքի մերձակա այն գոտում, որը վերահսկում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին, ինչպես տեղեկացնում ԷԱրմենպրեսը, հաղորդել Է «Ա լ Ջազիրա» հեռուստաալիքը:

Վերջինիս տվյալներով՝ «ամերիկյան հատուկ նշանակության ուժերը Թիքրիթի հյուսիսում դեսանտ են իջեցրել ԻՊ-ի կողմից հսկվող դիրքում»:

Գործողության նպատակի եւ դրա արդյունքների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը մի քանի անգամ դեսանտ են իջեցրել ԻՊ-ի վերահսկման ներքո գտնվող շրջաններում, սակայն դրանք բոլորը մինչ օրս իրականացվել են երկրի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանում: Թիքրիթ քաղաքը, որն ավելի վաղ իրաքյան զորքերի կողմից ազատագրվել Է ահաբեկիչներից, գտնվում Է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 140 կիլոմետր հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

27/1/2016