Էրդողանը մտադիր է Շուշի այցելել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137140-Էրդողանը_մտադիր_է_Շուշի_այցելել
Էրդողանը մտադիր է Շուշի այցելել, որը հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 13:46 Asia/Tehran
  • Էրդողանը մտադիր է Շուշի այցելել

Էրդողանը մտադիր է Շուշի այցելել, որը հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ՝ Էրդողանը հայտարարել է, որ «կարեւոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման համար»: «Հուսով ենք, որ ռամադանից հետո մոտ ժամանակներս կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

NEWS.am