Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ
Ապրիլ 01, 2021 14:36 Asia/Tehran
Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ոգեկոչում ենք 103 տարի առաջ Բաքվում, Շամախիում, Ղուբայում, Մուղանում և Լենքորանում հայկական ավազակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված մեր ադրբեջանցի թուրք եղբայրների հիշատակը, կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:
168.am
Պիտակ