Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքական խորհուրդը պետք է դառնա միջազգային կազմակերպություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137314-Էրդողանը_հայտարարել_է_որ_Թյուրքական_խորհուրդը_պետք_է_դառնա_միջազգային_կազմակերպություն
Ժամանակն է բարձրացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) կարգավիճակը և այն միջազգային կազմակերպության վերածել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 09:10 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքական խորհուրդը պետք է դառնա միջազգային կազմակերպություն

Ժամանակն է բարձրացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) կարգավիճակը և այն միջազգային կազմակերպության վերածել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu-ն:

Ըստ նրա՝ այն, որ համաշխարհային հանրությունը ներկայումս ցնցումներ է ունենում, մեծացնում է այնպիսի ասոցիացիաների կարևորությունը, ինչպիսին է Թյուրքական խորհուրդը: «Թյուրքական խորհուրդն ավարտել է ինստիտուցիոնալացման գործընթացը, ինչը բարձրացրել է կառույցի միջազգային հեղինակությունը»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Թյուրքական խորհրդի ուժեղացում` Թուրքմենստանի մուտքի շնորհիվ:

Էրդողանը նշել է նաև թյուրքական երկրների պատրաստակամությունը՝ պաշտպանել կիպրոսցի թուրքերի «շահերը», ինչպես նաև դրանք ներառել խորհրդի «մշակութային, կրթական, գիտական և սպորտային իրադարձություններում»:

Էրդողանը նաև շեշտել է, որ իր շնորհիվ «խորհրդի դրոշը ծածանվում է Եվրոպայում և փառաբանում այդ կառույցը»:

Հիշեցնենք, որ Թուրքական խորհուրդը ներկայումս ընդգրկում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Հունգարիան կազմակերպության մեջ դիտորդ երկիր է, և, ըստ խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի, «ավելի քան տասը երկիր» ցանկանում է ձեռք բերել այդ կարգավիճակը:

Նաև նշենք, որ Հունգարիայում կա Թյուրքական խորհրդի ներկայացուցչություն:

yerkir.am

 Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio