Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137710-Էրդողանը_հայտարարել_է_որ_Թուրքիան_չի_հրաժարվի_Ստամբուլ_ջրանցքի_կառուցումից
Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված է դառնալու Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2021 13:48 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից

Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված է դառնալու Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

 

«Անկախ այն բանից, թե ով ինչ է ցանկանում կամ չի ցանկանում, մենք սկսում ենք, եւ մենք կկառուցենք «Ստամբուլ» ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- մեջբերում է նրա խոսքը Anadolu գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: