Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137790-Չավուշօղլուն_կրկին_տնտեսական_հնարավորություններ_է_առաջարկել_Հայաստանին_կրկին_պայմանով
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 13:15 Asia/Tehran
  • Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին:  

Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել:

Եթե Հայաստանն այս ամենը դրական գնահատի, ապա Հարավային Կովկասը կրկին կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»:

ermenihaber.am