Բաղդադում պայթյունի արդյունքում մահացել է առնվազն 9 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13798-Բաղդադում_պայթյունի_արդյունքում_մահացել_է_առնվազն_9_մարդ
Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում՝ բլոկպոստերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է առնվազն 9 մարդ, 28-ից ոչ պակասն ստացել է վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հղում տալով Reuters-ին՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է ականապատ մեքենայով մահապարտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2016 09:47 Asia/Tehran
  • Բաղդադում պայթյունի արդյունքում մահացել է առնվազն 9 մարդ

Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում՝ բլոկպոստերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է առնվազն 9 մարդ, 28-ից ոչ պակասն ստացել է վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հղում տալով Reuters-ին՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է ականապատ մեքենայով մահապարտը:

Տվյալ պահի դրությամբ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը պայթյունի համար:
Ուրբաթ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Բաղդադի շիիթական մզկիթներից մեկում հարձակում են իրականացրել: Մզկիթում հավաքված բազմությունը եկել էր աղոթելու, նրանցից 9 մարդ մահացել է:
Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելության վերջին զեկույցի համաձայն՝  փետրվարին արաբական հանրապետությունում ռազմական գործողությունների և ահաբեկչության զոհ են դարձել 670 մարդ, ևս 1290-ը տուժել են: