Միշել Աուն. Երբեք չեն հանձնվի Իսրայելի պահանջներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i138184-Միշել_Աուն._Երբեք_չեն_հանձնվի_Իսրայելի_պահանջներին
Լիբանանի նախագահն ասել է.«Ծովային սահմանների մասին ցանկացած խոսակցություն պետք է հնչի Լիբանանի ինքնիշխանության շրջանակում: Լիբանանը երբեք չի հանձնվելու Իսրայելի թելադրած պահանջներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2021 09:12 Asia/Tehran
  • Միշել Աուն. Երբեք չեն հանձնվի Իսրայելի պահանջներին

Լիբանանի նախագահն ասել է.«Ծովային սահմանների մասին ցանկացած խոսակցություն պետք է հնչի Լիբանանի ինքնիշխանության շրջանակում: Լիբանանը երբեք չի հանձնվելու Իսրայելի թելադրած պահանջներին»:

«Ալ-Ախբար» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միշել Աունն ասել է.«Ծովային սահմանների ճշտման և դրան առնչվող բանակցություններում Բեյրութի պատասխանը հստակ է և իսրայելցիները ցանկանում են բանակցություններում պարտադրել իրենց պահանջները կամ՝ դադարեցնել բանակցությունները, սակայն Լիբանանը երբեք չի հանձնվի նրանց»:

Զարմանք հայտնելով Սիրիայի հետ սահմանների ճշտման և սիրիացիների կողմից իրականացված փոփոխությունների մասին աղմկահարույց լրատվության կապակցությամբ, Լիբանանի նախագահն ասել է, որ անձամբ Բաշար Ասադի հետ է խոսել այդ մասին:

Ավելի վաղ, Լիբանանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Շարբալ Վահաբեն հայտարարել էր, որ նախագահ Միշել Աունը հեռախոսազրույց է ունեցել Բաշշար Ասադի հետ երկու երկրի միջև ծովային սահմանների ճշտման հարցով:

«Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ՝ Սամիր Ջաաջաան Սիրիային մեղադրել էր Լիբանանի ջրային սահմանները խախտելու մեջ: