Սիոնիստներին մտահոգում է Իրանի վրեժխնդրությունը
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հանրապետության վրեժխնդրության կապակցությամբ:
Էհուդ Օլմերթը հինգշաբթի օրը «WABC» ռադիոկայանին տված հարցազրույցում, խուսափելով Նաթանզի միջադեպում Սիոնիստական ռեժիմի պատասխանատվության ընդունումից, և անդրադառնալով այդ ռեժիմի անվտանգության ապահովմանն ասել է. «Համոզված եմ, որ Բայդենը նկատի կառնի Իսրայելի անվտանգությունը»:
Երկուշաբթի օրն ընդգծելով միջուկային օբյեկտները պահպանելու և միջուկային գիտնականներին պաշտպանելու անհրաժեշտությունն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Սիոնիստներն իրենց պատասխանը կստանան Իրանի միջուկային գործունեության ավելի մեծ առաջընթացով»:
Նաթանզի միջուկային օբյեկտներն անցյալում ևս ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ կիբեր հարձակման են ենթարկվել: