Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչով դիմել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139030-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_կոչով_դիմել_է_Հայաստանին
«Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են փաստերի վրա հիմնված մոտեցմամբ, կարող են գտնել Գեներալ Հարբորդի զեկույցը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ազգային արխիվների և գրառումների վարչությունում (NARA): Զեկույցի պատճեններն այն ժամանակ ուղարկվել են Սպիտակ տուն և Սենատ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 15:19 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչով դիմել է Հայաստանին

«Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են փաստերի վրա հիմնված մոտեցմամբ, կարող են գտնել Գեներալ Հարբորդի զեկույցը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ազգային արխիվների և գրառումների վարչությունում (NARA): Զեկույցի պատճեններն այն ժամանակ ուղարկվել են Սպիտակ տուն և Սենատ»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը, այս մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ հոդվածում, որը հրապարակվել է ամերիկյան «RealClearDefense» ամսագրում:

Թուրք նախարարը հիշեցրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 2005-ին (այն ժամանակ նա Թուրքիայի վարչապետն էր), նամակ ուղարկելով Հայաստանի նախագահին՝ առաջարկել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել:

«Այս հանձնաժողովը պետք է հետազոտություններ կատարեր Թուրքիայի, Հայաստանի և այլ երրորդ երկրների արխիվներում և արդյունքները ներկայացներ միջազգային հանրությանը: Ես ուսումնասիրել եմ այս հարցը և ուրախ եմ, որ առաջարկը դեռ ուժի մեջ է: Բայց, ցավոք, Թուրքիան դրան պատասխան չստացավ, և Հայաստանը չբացեց իր արխիվները:

Միգուցե Հայաստանի ղեկավարները կարող են լսել Թուրքիայի կոչերը: Եթե նրանք որոշեն ներդրումներ կատարել խաղաղության մեջ, ապա քաղաքական և տնտեսական դիվիդենտները մեծ կլինեն ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է Աքարը:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio