Թուրքական զորքուժն Իրաքի հյուսիսում մի գյուղ է օկուպացրել
Իրաքի անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ հյուսիսային Դեհուկ նահանգում գործողությունների չորրորդ օրը, թուրքական զորքերը վերահսկողություն են հաստատել Բարվարի Բալա գյուղի վրա:
Իրաքի անվտանգության աղբյուրները երկուշաբթի օրը հայտնել են, որ թուրքական ռազմական ինքնաթիռները Դեհուկ նահանգում ռմբակոծել են նահանգի Ջաբալ Քարեհ և Սաքիրի գյուղերը:
Թուրքական զորուժն առաջ է գնացել Դեհուկ նահանգի ռազմավարական Մատին լեռը, որտեղ ՔԲԿ- ի զինյալները նրանց ուժեղ դիմադրություն են ցույց տվել :
Անցյալ շաբաթ Թուրքիան հայտարարել էր, որ հյուսիսային Իրաքում գործողություն է սկսել ՔԲԿ- ի զինյալների դեմ:
Թուրքիան արդեն երկու լայնամասշտաբ գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում, որոնք հայտնի են որպես «Արծվի ճանկ» և «Վագրի ճանկ» անուններով: Դրանց նպատակն է ոչնչացնել ՔԲԿ-ի զինյալներին: Բաղդադի կառավարությունը և իրաքցի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի գործողություններին, սակայն Անկարան, անտեսելով այդ բողոքները, շարունակում է խախտել Իրաքի ինքնիշխանությունը: