Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139830-Բաղդադի_օդանավակայանի_մերձակայքում_գտնվող_ամերիկյան_ռազմաբազան_հրթիռակոծվել_է
Կիրակի երեկոյան Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2021 04:11 Asia/Tehran

Կիրակի երեկոյան Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ  Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող Վիկտորիա ռազմաբազայում միացել են տագնապի ազդանշանները:

Saberin News- ը նաև հաղորդել է, որ Վիկտորիա ռազմաբազան հրթիռակոծվել է  107 մմ տրամաչափի երեք հրթիռներով:

Մի քանի օր առաջ ևս նույն բազայի ուղղությամբ արձակվել էր երեք հրթիռ:

Իրաքի շատ բնակիչներ և խմբեր պահանջում են, որպեսզի օտարեկրկրյա զորուժը դուրս գա այդ երկրից, իսկ խորհրդարանը հաստատել է այդ մասին օրինագիծ: