Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է
Մայիս 03, 2021 08:41 Asia/Tehran
Կիրակի երեկոյան Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է:
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող Վիկտորիա ռազմաբազայում միացել են տագնապի ազդանշանները:
Saberin News- ը նաև հաղորդել է, որ Վիկտորիա ռազմաբազան հրթիռակոծվել է 107 մմ տրամաչափի երեք հրթիռներով:
Մի քանի օր առաջ ևս նույն բազայի ուղղությամբ արձակվել էր երեք հրթիռ:
Իրաքի շատ բնակիչներ և խմբեր պահանջում են, որպեսզի օտարեկրկրյա զորուժը դուրս գա այդ երկրից, իսկ խորհրդարանը հաստատել է այդ մասին օրինագիծ:
Պիտակ