Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։ «Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները և դիտարկումները շատ պարզ և հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»: Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել. «Ամերիկացիների այս հայտարարությունը նշանակում է ժխտել սեփական պատմությունը, համաձայնագրերը, պայմանագրերը և ստորագրությունները: Ամերիկացիներն ունեն հայտնի ազգային արխիվ՝ NARA (ԱՄՆ ազգային արխիվ) անվամբ, դրանում թեմայի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ կան: 1914-1915թթ. և 1920թ. այդ զեկույցներում ամերիկացիները ու անգլիացիները շատ պարզ ու հստակ ասում են՝ «Թուրքերը և հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք և այդ կարգը չխախտենք, նրանք ևս 500 տարի միասին կապրեն»»: Կարդացեք նաև «Ճշտով ապրող մարդիկ իրենց կապերն օգտագործեցին. ԱՄՆ նախագահը ձեզ հայտնի հեղինակության քրոջ տղայի հետ ջերմ հարաբերություններ ունի». Փաշինյան «Կամ անգրագետ են, կամ միտումնավոր օգուտ են բերում թուրքական շահերին» Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում. ՀՀ դեսպան Թուրքիայի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ նրանք, ովքեր կարծում են, թե «դեպքերը խեղաթյուրելով կփոխեն պատմությունը, սխալվում են»: Աքարն այդ մտածելակերպը «անխոհեմություն և «տգիտություն» է անվանել։