Իրաքի հյուսիսում հետ է մղվել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139894-Իրաքի_հյուսիսում_հետ_է_մղվել_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչների_հարձակումը
Հաշադ Ալ-Շաաբի ուժերն Իրաքի հյուսիսում, Քերքուք նահանգի անցակետերից մեկում, հետ են մղել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2021 12:05 Asia/Tehran
  • Իրաքի հյուսիսում հետ է մղվել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը

Հաշադ Ալ-Շաաբի ուժերն Իրաքի հյուսիսում, Քերքուք նահանգի անցակետերից մեկում, հետ են մղել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը:

Ալ-Հաշադ Ալ-Շաաբի ուժերի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, երեքշաբթի առավոտյան, Հաշ ալ-Շաբի խմբավորման 16-րդ դիվիզիայի հրամանատար Նաբիլ Ալ-Բաշիրին հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների խումբը գրոհել է Քերքուք նահանգի Բաշիր գյուղը, սակայն խմբավորումը հետ է մղել հարձակումը:

Նա նշել է, որ խմբավորման անդամներից մեկը նահատակվել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Շաբաթ առավոտյան ահաբեկիչները  Իրաքի հյուսիսում հարձակվել են քրդական փիշմերգա ուժերի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է յոթ մարդ և երկու ուրիշներ վիրավորվել են: