Թուրքիան իր զորքերը տեղակայել է Իրաքի սահմանային տարածքներում
Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են, որ Թուրքիան իր զինուժը տեղակայել է Իրաքի հյուսիսային հատվածում՝ երկրի սահմանային տարածքները գրավելու նպատակով:
Իրաքյան աղբյուրները հայտարարել են, որ Թուրքիան երեքշաբթի օրը մեծ քանակությամբ զորք է տեղակայել Իրաքի Դոհուկ նահանգում գտնվող Ջիստա լեռներում երկրի սահմանային տարածքները գրավելու նպատակով:
Ջիստայի լեռներում ծանր բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի զորքերի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև: Թուրքիայի բանակին պատկանող կործանիչները ռմբակոծել են PKK-ի դիրքերը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հոլուսի Աքարը կիրակի օրը Շերնախ նահանգի սահմանամերձ շրջանում գտնվող PKK- ի դեմ իր գործողությունների հրամանատարական կենտրոն այցելելուց հետո, ժամանել է Իրաքի Քուրդիստանի տարածք և այցելել նորաստեղծ Բիլիչ Թափեհ ռազմաբազա:
Բաղդադի կառավարությունն արձագանքել է Աքարի այդ քայլին: Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպանության հավատարմատարը, որին փոխանցվել է Իրաքի բողոքը՝ Հոլուսի Աքարի առանց համակարգելու Իրաքի տարածք մուտք գործելու դեմ: