Թուրքիան և Ղազախստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140012-Թուրքիան_և_Ղազախստանը_ռազմական_համագործակցության_ծրագիր_են_ստորագրել
Անկարայում ստորագրվել է Ղազախստանի և Թուրքիայի ռազմական համագործակցության ընթացիկ տարվա ծրագիրը, Ղազախստանի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է EADaily-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 10:29 Asia/Tehran
  • Թուրքիան և Ղազախստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Անկարայում ստորագրվել է Ղազախստանի և Թուրքիայի ռազմական համագործակցության ընթացիկ տարվա ծրագիրը, Ղազախստանի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է EADaily-ն։

«Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային անվտանգության հարցերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների նախապատրաստման, համատեղ վարժանքների անցկացման ոլորտներում 17 միջոցառում։ Նախատեսվում է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման մարտավարության վերաբերյալ փորձի փոխանակում»,-ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Ծրագրի ստորագրմանը նախորդել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև շտաբային բանակցությունները: Ինչպես նշվում է, քննարկվել է ռազմական կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը, համաձայնեցվել է 2022-2023 ուսումնական տարում զինծառայողների ուսուցման պլանը:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio