Սիոնիստ գեներալները հայտարարել են, որ Իրանի դեմ ծովային հարձակումներն անօգուտ են
Սիոնիստական ռեժիմի որոշ գեներալներ խոստովանել են,որ Իրանի դեմ ծովային հարձակումները ոչ միայն ցանկալի արդյունք չեն ունեցել, այլև ունեցել են բացասական տնտեսական հետևանքներ, հատկապես Իսրայելի ծովային առևտրի ոլորտի համար:
Ինչպես հաղորդում է «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» թերթը, Իսրայելի ռեժիմի շատ գեներալներ դեմ են Իրանի դեմ հարձակումներին և համոզված են, որ այդ հարձակումների վնասն ավելի շատ է, քան դրանց օգուտը:
Իսրայելցի գեներալների խոսքերով՝ անհրաժեշտ է վերանայել Իրանի դեմ դիվերսիոն հարձակումները և որոշ ժամանակով դադարեցնել դրանք:
Սույն թվականի ապրիլի 6-ին Կարմիր ծովում Ջիբութիի ափի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, աննշան վնասվել Էր իրանական Սավիզ առևտական նավը:
New York Times թերթը հայտնել էր, որ իրանական նավը ենթարկվել է սիոնիստների հարձակմանը և պայթել ծովային ականի վրա:
Դեպքից հետո լրատվական աղբյուրները հայտնեցին, որ ԱՄԷ-ի ափերի մոտ թիրախավորվել է իսրայելական մի նավ :