Հարձակում է իրականացվել Քարբալայում Իրանի հյուպատոսության դեմ
Կիրակի երեկոյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ հարձակում է իրականացվել Իրաքի Քարբալա քաղաքում տեղակայված ԻԻՀ հյուպատոսության դեմ:
Հաղորդվում է, որ ապստամբները հրկիզել են Իրանի հյուպատոսության շենքի արտաքին պատը:
Իրաքի Saberin լրատվական գործակալությունը հաղորդել է, որ անվտանգության ուժերը չեզոքացրել են ապստամբներին:
Իրաքում գործող ապստամբները, որոնք հաղորդումների համաձայն վերջին ամիսներին ֆինանսավորվում են Պարսից ծոցի հարավային արաբական որոշ երկրների դեսպանատների կողմից, ավելի վաղ հարձակվել էին Բասրայում և Նաջաֆում տեղակայված Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունների դեմ:
Վերջերս որոշ վերլուծաբաններ նախազգուշացնում են հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում լավագույնս դրսևորված Իրան-Իրաք բարեկամական և ռազմավարական հարաբերությունները խաթարելուն ուղղված որոշ խմբերի կուլիսային ջանքերի մասին: