Սիրիա. Թուրքիան և Արևմտյան հետախուզական գործակալությունները կանգնած են Սիրիայի կոտորածների հետեւում
Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Սիրիայի ժողովրդի կոտորածի և տեղահանման համար պատասխանատու են արևմտյան և թուրքական հետախուզական ծառայությունները:
Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բասինա Շաաբնն ասել է, որ առկա են բրիտանական փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Բրիտանիան և այլ արևմտյան կառավարությունները ֆինանսավորել են «ականատես» կոչվող խմբերին, և որ սիրիացի պաշտոնյաների վրա ճնշում են գործադրել՝ իշխանությունից հեռանալու համար:
Շաաբան հավելել է, որ արևմտյան հետախուզական գործակալությունները, իրենց նպատակին հասնելու համար որը Սիրիան ոչնչացնելն է, Թուրքիայի հետ համագործակցությամբ, պատրաստել են հազարավոր ահաբեկիչների:
Սիրիայի նախագահի խորհրդականը իր երկրի նկատմամբ պատժամիջոցները որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և շեշտել, որ արևմտյան տերություններն անտեսում են Սիրիայի պատմությունը և արժեքները ու գործում են այնպես, կարծես Սիրիան գաղութացվում է այս երկրների կողմից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio