Սիոնիստական ռեժիմի 60 կործանիչներ հարձակվել են Գազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141052-Սիոնիստական_ռեժիմի_60_կործանիչներ_հարձակվել_են_Գազայի_վրա
Սիոնիստական ռեժիմի 60 կործանիչներ այսօր առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի 65 շրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2021 13:11 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի 60 կործանիչներ այսօր առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի 65 շրջաններ:

Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակ Հիդայ Զիլբերմանը, մամլո ասուլիսում հայտարարել է, որ այդ  հարձակումները տեղի են ունեցել կես ժամվա ընթացքում և  Գազայում խոցվել  են Դիմադրության ուժերի  տասնյակ կիլոմետր երկարությամբ թունելներ: Հարձակումները տեղի են ունեցել հիմնականում Գազա քաղաքի արևմտյան Ալ-Ռամալ թաղամասում:

Մեծ թվով սիոնիստներ երկուշաբթի երեկոյան հավաքվելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ, պահանջել են շարունակել Գազայի հատվածի դեմ  հարձակումները և կոտորել Պաղեստինի ժողովրդին:

Թեհրան նահանգի Իսլամական քարոզչության համակարգման խորհուրդը հայտարարել է.«Թեհրանի բնակիչները վաղը հանրահավաք կանցկացնեն Իմամ Հոսեյնի անվան հրապարակում՝ ի պաշտպանություն Պաղեստինի բռնահարված ժողովրդի»: 

Մայիսի 10-ին մեկնարկած և առ այսօր շարունակվող Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների նոր փուլի ընթացքում  նահատակվել է ավելի քան 220 պաղեստինցի, այդ թվում՝ 60 երեխա: Վիրավորվել է ավելի քան 5600 մարդ: