Պաղեստինի առողջապահության նախարարություն. Գազայում նահատակների թիվը հասել է 227-ի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի դեմ իրականացվող հարձակումների արդյունքում, պաղեստինցի նահատակների թիվը հասել է 227-ի:
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղադրեն չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատվածի դեմ Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով, զոհվել է 227 պաղեստինցի, այդ թվում՝ 64 երեխա, 38 կին և 17 ծեր:
Ալ-Ղադրեն հայտարարել է, որ այս ընթացքում վիրավորվել է 1630 պաղեստինցի, այդ թվում 470 երեխա և 310 կին:
Նա մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում 50 հազար պաղեստինցիների տեղահանվելու կապակցությամբ, հավելելով, որ 52 ապաստարաններում առողջությունն ու կյանքի պայմանները լավ չեն, ինչը կարող է նպաստել կորոնավիրուսի երրորդ ալիքի, ինչպես նաև վարակիչ և մաշկային հիվանդությունների տարածմանը, բարդացնելով առողջապահության ոլորտի աշխատանքը:
Ալ-Ղադրեն 46 միլիոն ԱՄՆ դոլարի անհապաղ օգնություն է խնդրել Գազայի բժշկական ոլորտին օգնելու համար ՝ նշելով, որ օգնությունն անհրաժեշտ է դեղորայքի և բժշկական սարքավորումների համար: