Իսրայելցի զինվորները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի աղոթարարների վրա
Իսրայելական ուժերը Ալ-Աղսա մզկիթում հարձակվել են պաղեստինցի աղոթարարների վրա և վիրավորել մի քանի հոգու:
Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, ուրբաթ օրը աղոթել են Ալ-Աղսա մզկիթում` նշելով իսրայելական ռեժիմի դեմ Դիմադրության հաղթանակը:
Սիոնիստ զինյալները պլաստիկ փամփուշտներով կրակել են Ալ-Աղսա մզկիթում գտնվող աղոթարարների վրա և ձայնային ռումբեր նետել նրանց ուղղությամբ:
Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելուց հետո, սիոնսիտներն ամբոխը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:
Նախնական հաղորդումների համաձայն, պաղեստինցի մի շարք աղոթարարներ վիրավորվել են:
Իսրայելի և Պաղեստինի դիմադրության խմբերի պատերազմը սկսվեց մայիսի 10-ին, և այսօր՝ մայիսի 21-ին, որոշ երկրների միջնորդությամբ, կողմերը համաձայնվեցին հրադադարի ռեժիմ հաստատել:
Այս պատերազմի արդյունքում զոհվեց 243 պաղեստինցի, այդ թվում՝ 69 երեխա, 39 կին և 17 տարեցներ, 1910 մարդ վիրավորվեց:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio