Իսրայելցի զինվորները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի աղոթարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141354-Իսրայելցի_զինվորները_հարձակվել_են_Ալ_Աղսա_մզկիթի_աղոթարարների_վրա
Իսրայելական ուժերը Ալ-Աղսա մզկիթում հարձակվել են պաղեստինցի աղոթարարների վրա և վիրավորել մի քանի հոգու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 15:12 Asia/Tehran

Իսրայելական ուժերը Ալ-Աղսա մզկիթում հարձակվել են պաղեստինցի աղոթարարների վրա և վիրավորել մի քանի հոգու:

Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, ուրբաթ օրը աղոթել են Ալ-Աղսա մզկիթում` նշելով իսրայելական ռեժիմի դեմ Դիմադրության հաղթանակը:

Սիոնիստ զինյալները պլաստիկ փամփուշտներով կրակել են  Ալ-Աղսա մզկիթում գտնվող աղոթարարների վրա և ձայնային ռումբեր նետել նրանց ուղղությամբ:

Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելուց հետո, սիոնսիտներն ամբոխը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

Նախնական հաղորդումների համաձայն, պաղեստինցի մի շարք աղոթարարներ վիրավորվել են:

Իսրայելի և Պաղեստինի դիմադրության խմբերի պատերազմը սկսվեց մայիսի 10-ին, և այսօր՝ մայիսի 21-ին, որոշ երկրների միջնորդությամբ, կողմերը համաձայնվեցին հրադադարի ռեժիմ հաստատել:

Այս պատերազմի արդյունքում զոհվեց 243 պաղեստինցի, այդ թվում՝ 69 երեխա, 39 կին և 17 տարեցներ,  1910 մարդ վիրավորվեց:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio