Լիբանանում շարունակվում են ցույցերը. Բեյրութում բողոքի ակցիա անցկացնելու կոչ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143302-Լիբանանում_շարունակվում_են_ցույցերը._Բեյրութում_բողոքի_ակցիա_անցկացնելու_կոչ
Լրատվական աղբյուրները հայտնում են Լիբանանում տնտեսական վատ պայմանների դեմ բողոքի ցույցերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2021 14:38 Asia/Tehran
  • Լիբանանում շարունակվում են ցույցերը. Բեյրութում բողոքի ակցիա անցկացնելու կոչ

Լրատվական աղբյուրները հայտնում են Լիբանանում տնտեսական վատ պայմանների դեմ բողոքի ցույցերի մասին:

Երկուշաբթի երեկոյան Լիբանանի քաղաքացիները երկրի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են անցկացրել տնտեսական ու կենցաղային վատ պայմանների դեմ:

Լիբանանցի ցուցարարները փակել են մի շարք պողոտաներ ու մայրուղիները և բողոքել դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման դեմ: 

Բողոքարարները կոչ են արել այսօր երեկոյան Բեյրութում անցկացնել համաժողովրդական մեծ ցույց՝ «Որոշումը ժողովրդինն է» խորագրով:

Արդեն մեկ ու կես տարի է ինչ Լիբանանը տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչը 1990թ. ի վեր այս երկրի ամենավատ ճգնաժամն է: Ճգնաժամի արմատները գալիս են այս երկրի կառավարության ձևավորումից և այս ոլորտում առկա տարաձայնությունները ավելի են բարդացրել տնտեսական դժվարությունները: