«Դրոշի երթին» մասնակցած սիոնիստները Բենեթին դավաճան են անվանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143328-Դրոշի_երթին_մասնակցած_սիոնիստները_Բենեթին_դավաճան_են_անվանել
«Դրոշի երթին» մասնակցած սիոնիստները կարգախոսներ են վանկարկել նոր վարչապետի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 05:08 Asia/Tehran

«Դրոշի երթին» մասնակցած սիոնիստները կարգախոսներ են վանկարկել նոր վարչապետի դեմ:

Երեքշաբթի օրը Երուսաղեմում կայացած «Դրոշի երթի» ընթացքում, «Լիքուդ» կուսակցության մի խումբ ակտիվիստներ կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի:

Երթի մասնակիցները վանկարկել են. «Բենեթը դավաճան է»: մեկ այլ խումբ կրել է պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Բենեթը ստախոս է»:

Հարյուրավոր սիոնիստ ավանաբնակներ,  երեքշաբթի երեկոյան մասնակցել են Երուսաղեմի փողոցներում անցկացված երթին: Ի պատասխան այդ երթի, պաղեստինցիները ցույցեր են կազմակերպել նաև Բեթղեհեմում և Գազայի հատվածում:

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ իսրայելական ուժերը Բեթղեհեմում հարձակվել են պաղեստինցի ցուցարարների վրա և կիրառել արցունքաբեր գազ: