Բայդենը և Իրաքի վարչապետը Բաղդադում քննարկել են անվտանգության հարցերը
Ապրիլ 28, 2016 16:11 Asia/Tehran
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իր Բաղդադ չհայտարարված այցելության ընթացքում հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքական հարցեր և անվտանգության խնդիրներ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը ժամանել է Բաղդադ: Օդանավակայանում նրան դիմավորել են Իրաքում ԱՄՆ դեսպան Ստյուարտ Ջոնսը և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շոն Մակֆարլանդը:
Պիտակ