Պարսից ծոցի ջրերում հրդեհ է բռնկվել է իրաքյան նավի վրա
(last modified Thu, 15 Jul 2021 05:04:03 GMT )
Հուլիս 15, 2021 09:34 Asia/Tehran
  • Պարսից ծոցի ջրերում հրդեհ է բռնկվել է իրաքյան նավի վրա

Իրաքյան լրատվամիջոցները հայտնում են Պարսից ծոցի ջրերում իրաքյան առևտրային նավի վրա բռնկված հրդեհի մասին:

Չորեքշաբթի օրը, իրաքյան Ain al-Iraq  և Mawazin News լրատվամիջոցները հաղորդել են, որ նավը սև նավթ էր տեղափոխում:  

Հրդեհի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի ինը անդամներ: 

Հաղորդումների  համաձայն, հրդեհի պատճառը դեռ պարզված չէ, իսկ Իրաքի կառավարությունն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Հարկ է նշել, որ երկուշաբթի երեկոյան լրատվամիջոցների աղբյուրները հաղորդեցին, որ հրդեհ է բռնկվել Իրաքի հարավային Ալ-Նասիրիա քաղաքում գտնվող Ալ-Հոսեյն հիվանդանոցում, որի արդյունքում զոհվել են տասնյակ իրաքցիներ: