Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո այսօր երդում է տվել
Բաշար ալ Ասադն այսօր երդում է տվել Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը հղումով:
Ինչպես հաղորդվում է՝ նա երդում է տվել քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ:
Երդմնակալության արարողությունից հետո, Ասադը դիմել է սիրիացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Սիրիան արժանապատվորեն պաշտպանել և պաշտպանում է իր իրավունքները ժողովրդական միասնության շնորհիվ՝ դիմակայելով թշնամական արշավներին:
«Ժողովրդի գիտակցումը մեր ընդհանուր ամրոցն է», - ասել է Ասադը` ընդգծելով, որ դա հնարավորություն է ընձեռում տարբերակել դավաճանությունը հայրենասիրությունից, իսկ հեղափոխությունը` ահաբեկչությունից:
Սիրիայում նախագահական ընտրություններն անց էին կացվել մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցել էր 14,2 մլն սիրիացի, մասնակցությունը կազմել էր 78,64%: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ասադը համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 95,1%-ի աջակցությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio