Բաշար Ասադը երդվեց որպես Սիրիայի նախագահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145990-Բաշար_Ասադը_երդվեց_որպես_Սիրիայի_նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երդվեց խորհրդարանի անդամների առաջ: Այդ մասին հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 14:42 Asia/Tehran

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երդվեց խորհրդարանի անդամների առաջ: Այդ մասին հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր խորհրդարանում  երդվեց խորհրդարանի նախագահի և անդամների առաջ:

Լրատվական աղբյուրների համաձայն՝ Ասադի երդման արարողությանը ներկա են եղել քաղաքական, կուսակցական, կրոնական, լրատվական, գիտական, մշակույթի, սպորտի գեղարվեստական և սոցիալական ոլորտների մի շարք  գործիչներ և մի խումբ նահատակների ընտանիքներ:

Խորհրդարանում երդման արարողությունից հետո, Բաշար Ասադը հանդես է  եկել ելույթով: Նա ասել է.«Ոմանք ուզում էին մասնատել երկիրը, բայց ժողովուրդը դա կանխեց: Նախագահական ընտրություններին ժողովրդի բուռն մասնակցությունը վկայում է ազգային մեծ գիտակցության մասին: Փորձը ցույց է տվել, որ ժողովուրդն է, որ մի կառավարությանը օրինականություն է տալիս»:

Հիշեցնենք, որ անցած ամիս Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բաշար Ասադը հաղթեց  ստանալով ընտրողների ավելի քան  95 տոկոսի աջակցությունը։