Սիրիայի ԱԳՆ. Ինքնավար կառավարության ծրագիրն ուղղված է երկիրը թուլացնելուն
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ինքնավար կառավարությանը» ծրագիրն ուղղված է Սիրիան թուլացնելուն:
Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրիի հյուսիս-արևելքում «ինքնավար կառավարաության» խմբերը, որոնց աջակցում են ԱՄՆ զինված ուժերը և այլ գաղութատերեր, մեկնում են արևմտյան որոշ երկրներ ՝ իրենց անջատողական ծրագրերը քարոզելու նպատակով: Ծրագրեր, որոնց սիրիացիները դեմ են»:
Նախարարության հայտարարության մեջ ասված է. «Այդ խմբերի գործողությունները հիմնականում վկայում են այն մասին, որ նրանք գտնվում են Սիրիայի դեմ գործող խմբերի շարքում, և ժողովուրդը չի աջակցում նրանց»:
Հայտարարության մեջ ասված է. «Ինքնավար կառավարությունը» ծրագիր է՝ ուղղված Սիրիան թուլացնելուն և ամերիկացի օկուպանտներին ինչպես նաև Թուրքիային ուղղակիորեն կամ անուղղակիորեն ագրեսոր անվճար ծառայություններ մատուցելուն»: