Նաջիբ Միքաթիին հանձնարարվել է ձևավորել Լիբանանի նոր կաբինետը
Լիբանանի «Ալ-Թանմիա և Թահրիր» խմբակցությունը Նաջիբ Միղաթիին հանձնարարել է ձևավորել Լիբանանի նոր կառավարությունը:
Ալ-Նաշրա լրատվական կայքի հաղորդման համաձայն, «Ալ-Թանմիա և Թահրիր» խմբակցության ներկայացուցիչ Անար Ալ-Խալիլը երկուշաբթի օրը ասել է. «Կաբինետը բարեփոխումների գործընթացն սկսելու և տնտեսական ու սոցիալական աղետալի փլուզումը դադարեցնելու ամենակարևոր բանալին է»:
Խալիլը շեշտել է, որ Լիբանանի ժողովրդի ցավերի և կարիքների ձայնը պետք է լսել , և այդ պատճառով խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին աջակցում է կաբինետի ձևավորմանն ուղղված ցանկացած դրական քայլի:
Հատկանշական է, որ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ համաձայնության չգալուց հետո, Սաադ ալ-Հարիրին հրաժարվել էր ձևավորել նոր կառավարությունը:
Լիբանանում քաղաքական և տնտեսական իրավիճակը կրիտիկական է, և դոլարի նկատմամբ լիրայի արժեքի անկումը կառավարության վակուումային վիճակի հետ միասին, բարդ իրավիճակ է ստեղծել երկրում: