Նաջիբ Միքաթիին հանձնարարվել է ձևավորել Լիբանանի նոր կաբինետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146706-Նաջիբ_Միքաթիին_հանձնարարվել_է_ձևավորել_Լիբանանի_նոր_կաբինետը
Լիբանանի «Ալ-Թանմիա և Թահրիր» խմբակցությունը Նաջիբ Միղաթիին հանձնարարել է ձևավորել Լիբանանի նոր կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 14:38 Asia/Tehran
  • Նաջիբ Միքաթիին հանձնարարվել է ձևավորել Լիբանանի նոր կաբինետը

Լիբանանի «Ալ-Թանմիա և Թահրիր» խմբակցությունը Նաջիբ Միղաթիին հանձնարարել է ձևավորել Լիբանանի նոր կառավարությունը:

Ալ-Նաշրա լրատվական կայքի հաղորդման համաձայն, «Ալ-Թանմիա և Թահրիր» խմբակցության ներկայացուցիչ Անար Ալ-Խալիլը երկուշաբթի օրը ասել է. «Կաբինետը բարեփոխումների գործընթացն սկսելու և  տնտեսական ու սոցիալական աղետալի փլուզումը դադարեցնելու ամենակարևոր բանալին է»:

Խալիլը շեշտել է, որ Լիբանանի ժողովրդի ցավերի և կարիքների ձայնը պետք է լսել , և այդ պատճառով խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին աջակցում է կաբինետի ձևավորմանն ուղղված ցանկացած դրական քայլի:

Հատկանշական է, որ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ համաձայնության չգալուց հետո, Սաադ ալ-Հարիրին  հրաժարվել էր ձևավորել նոր կառավարությունը: 

Լիբանանում քաղաքական և տնտեսական իրավիճակը կրիտիկական է, և դոլարի նկատմամբ լիրայի արժեքի անկումը կառավարության վակուումային  վիճակի հետ միասին, բարդ իրավիճակ է ստեղծել երկրում: