Սաուդյան կոալիցիան շարունակում է ավիահարձակումներ իրականացնել Եմենում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i147106-Սաուդյան_կոալիցիան_շարունակում_է_ավիահարձակումներ_իրականացնել_Եմենում
ԶԼՄ -ները հաղորդել են Եմենի տարբեր շրջաններում սաուդյան ագրեսոր կոալիցիայի իրականացրած ավիահարձակումների շարունակվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2021 04:20 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան շարունակում է ավիահարձակումներ իրականացնել Եմենում

ԶԼՄ -ները հաղորդել են Եմենի տարբեր շրջաններում սաուդյան ագրեսոր կոալիցիայի իրականացրած ավիահարձակումների շարունակվելու մասին:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում, սաուդյան կոալիցիայի կործանիչները երեք անգամ ռմբակոծել են Եմենի կենտրոնական Մարիբ նահանգի Ալ-Աբդիյա քաղաքը:

Հաղորդումների համաձայն՝ սաուդյան կոալիցիայի կործանիչները երկու անգամ թիրախավորել են նաև Խաբ ալ-Շաֆ քաղաքի Ալ-Զահրա տարածքը:

Եմենի ռազմական աղբյուրները հայտնում են, որ սաուդյան կոալիցիան շարունակում է խախտել ալ-Հուդայդայի հրադադարը, հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում կոալիցիոն ուժերը հրետանու և թեթև զենքի միջոցով 136 անգամ խախտել են հրադադարը:

Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից ռազմական հարձակում է սկսել  Եմենի դեմ և ցամաքային, ծովային և օդային շրջափակման մեջ է պահում այդ երկիրը: