ԱՄՆ -ն Սիրիայում տեղափոխում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին
Ամերիկայի օկուպանտ ուժերն ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների Ալ -Հասաքա նահանգի բանտից տեղափոխել են իրենց վերահսկողության տակ գտնվող բանտ:
ԱՄՆ-ի օկուպանտ ուժերն ԻԼԻՊ-ի 35 ահաբեկչի Սիրիայի ԱԼ Հասաքա նահանգի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող ալ-Սանայե բանտից տեղափոխվել են ալ-Շոդայդայի ամերիկյան ավիաբազայում տեղակայված բանտ:
Ահաբեկիչների թվում են եղել հետախուզական խմբերի ղեկավար Աբու Սաջադ մականունով Մանսուր Համուդ ալ-Արմաթը ևւ ականազերծման մասնագետ, Աբու Համզա մականունով Ղիաս Օմար բին Աբդուլ Ազիզը:
ԱՄՆ -ն գրավել է Սիրիայի արևելյան եւ հյուսիսարևելյան շրջանները, որտեղ գտնվում են նավթի ու գազի հորերը և դաշնակիցների օգնությամբ թալանում է այդ երկրի բնական ռեուրսները:
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ ամերիկացիներն ու նրանց հետ փոխկապակցված ուժերնայլ նպատակ չունեն, քան թալանել սիրիական նավթը և ամերիկյան ուժերից պահանջել է դուրս գալ այդ երկրի տարածքից: